Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական պատերազմի մեկնարկի մասին

Թրամփը հայտարարել է Իրանի դեմ «աննախադեպ մասշտաբի» տնտեսական պատերազմի մեկնարկի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի դեմ լայնածավալ տնտեսական պատերազմի մեկնարկի մասին։

«Այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ իրականացված ամենակործանարար տնտեսական գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», — իր Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։

Միաժամանակ նա սպառնացել է «հսկայական» պատժամիջոցներով այն երկրներին, որոնք աջակցում են Իրանին կամ բիզնես են վարում նրա հետ։

«Մեզ անհրաժեշտ է մեր բոլոր դաշնակիցների աջակցությունը՝ Իրանի սպառնալիքը մեկուսացնելու և հաղթահարելու համար», — ընդգծել է Թրամփը։

Աղբյուր՝ 24News.am