Ռուսներին ֆռռացնել էլ չի ստացվում, ավազի ժամացույցը միացած է, կակա են թվալու այս սանկցիաները

Ռուսներին ֆռռացնել էլ չի ստացվում, ավազի ժամացույցը միացած է, կակա են թվալու այս սանկցիաները

Երկիրը մարտահրավերների առաջ է կանգնած, ձևավորված խորհրդարանը պետք է կարողանա դիմագրավել այդ ամենին, ինչը դեռևս չեմ տեսնում։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց հասարակական – քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը։

«Բագրատ Սրբազանին ահաբեկիչ, մարդասպան բեն Լադենի հետ են համեմատում, ի՞նչ բարեկրթություն, ուզում եք հավատա՞մ, որ բարեկրթության համաձայնությունը գործելու է, ընդամենն ուզում են ընդդիմությանը լռեցնել», – մեկնաբանեց նա։

Խոսելով պաշտոնանկություններից՝ Զոհրաբյանը ընդգծեց, որ Փաշինյանն ընդամենը ազատվում է «դեկորացիաներից», աշխարհաքաղաքական ծրագրեր պետք չէ փնտրել։
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից իրականացվող ապրանքների արտահանման սահմանափակումների խնդրին՝ Զոհրաբյանը ընդգծեց, որ «այլևս ռուսներին ֆռռացնել չի ստացվում, ավազե ժամացույցը միացված է արդեն»։

«Այլևս հետույքներդ փափուկ չեք տեղավորելու ԵԱՏՄ-ում, կռուտիտները էլ չեն անցնում, շոկոլադ ու կակա են թվալու այս սանկցիաները, եթե մինչև դեկտեմբեր որոշում չկայացնեք»։

Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ 24News.am