Ռուսաստանն արդեն սկսել է վառելիքի ներմուծումը․ փոխվարչապետ

Ռուսաստանն արդեն սկսել է վառելիքի ներմուծումը, «Վեստի»-ի թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Նա հավելել է, որ կառավարությունը սպասում է, որ մի քանի նավթավերամշակման գործարաններ շուտով կավարտեն սպասարկումը։
«Մենք սպասում ենք, որ մի քանի նավթավերամշակման գործարաններ շուտով կավարտեն սպասարկումը, և իրավիճակը զգալիորեն կբարելավվի։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դա ապահովենք, այդ թվում՝ արդեն ձեռնարկված միջոցառումները արտահանման արգելքի համար։ Ներմուծումն արդեն սկսվել է», – ասել է Նովակը։
ՌԴ փոխվարչապետը վստահեցրել է, որ կառավարությունը «մշտապես հետևում է իրավիճակին» և ընկերությունների ու տարածաշրջանների հետ ամեն օր վերահսկում է շուկայում տիրող իրավիճակը։ «Դիտարկում ենք, թե որտեղ է անհրաժեշտ լրացուցիչ կերպով վերաուղղել մատակարարումների հոսքերը»,– հավելել է նա։
Աղբյուր՝ 24News.am
