Վերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր» կուսակցության բողոքը. Լիպարիտ Դրմեյան

Վերաքննիչ դատարանը մերժել է «Միասնության թևեր» կուսակցության բողոքը. Լիպարիտ Դրմեյան

Լիպարիտ Դրմեյանը գրում է. «Շարունակելով ընտրության արդյունքների բողոքարկման ոդիսականը։

Վերաքննիչ վարչական դատարանը մերժեց «Միասնության թեւեր» կուսակցության վերաքննիչ բողոքը, որով կուսակցությունը պահանջում էր վերացնել Վարչական դատարանի՝ հայցադիմումի ընդունումը մերժելու որոշումը։ Հիշեցնեմ, որ հայցադիմումով կուսակցությունը վիճարկում է ԿԸՀ-ի 15.06.2026թ. թիվ 258-Ա որոշումը, որն այդպես էլ քննության առարկա չդարձավ Սահմանադրական դատարանում։

Ուշագրավ է Վերաքննիչ վարչական դատարանի որոշման պատճառաբանության այս հատվածը. թեւ Սահմանադրական դատարանը վարույթ չի ընդունել կուսակցության գանգատը թիվ 258-Ա որոշման մասով, դա չի նշանակում, որ այդ որոշումը ենթակա է բողոքարկման վարչական դատավարության կարգով։

Այս մոտեցումը ուղիղ հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 3-րդ հոդվածին։ Փաստացի կուսակցությունը որեւէ ատյանում չի կարողանում վիճարկել թիվ 258-Ա որոշման ոչ իրավաչափ լինելը։

Ներկայացրել ենք վճռաբեկ բողոք։ Վճռաբեկ դատարանը վերջին ատյանն է ներպետական միջոցները սպառելու համար»։

Աղբյուր՝ 24News.am