Ամիօ Բանկը ռեկորդային արագությամբ տեղաբաշխել է 6 մլրդ դրամի պարտատոմսեր
Ամիօ Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի հերթական տրանշի տեղաբաշխման հաջող ավարտի մասին։
6 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են ռեկորդային ժամկետում՝ տեղաբաշխման մեկնարկից ընդամենը 30 ժամ անց։
Արձանագրված արդյունքը վկայում է Ամիօ Բանկի նկատմամբ ներդրողների բարձր վստահության և առաջարկվող ֆինանսական գործիքի գրավչության մասին։
Հիշեցնենք, որ պարտատոմսերից ստացվող կուպոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
Պարտատոմսերի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում:
✉️ [email protected] | ☎️ 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Ամիօ Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
Աղբյուր՝ 24News.am
