Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին

Երևանում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում երեկ՝ օգոստոսի 18-ին, կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով զիջել է Վրաստանի հասակակիցներին։

Արմեն Բարեղամյանի գլխավորած թիմն ընկերական խաղում 0-4 հաշվով պարտվեց մրցակցին։ Թիմերն ընկերական ևս մեկ հանդիպում կանցկացնեն օգոստոսի 21-ին։

Հիշեցնենք, որ մեր թիմը պատրաստվում է Եվրոպայի կանանց Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլին։

Աղբյուր՝ 24News.am