Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5000-ը

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում (ԿԴՀ) էբոլա տենդի վերջին բռնկման ընթացքում ախտահարվածների թիվը հասել է 5021-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ԿԴՀ առողջապահության նախարարությանը։
Ներկայիս բռնկման ընթացքում էբոլայից մահացածների թիվը կազմում է 2378։ Մահացությունը հասնում է 47,3%-ի։
Մայիսի 15-ին ԿԴՀ-ում և Ուգանդայում սկսված բռնկումն արդեն դարձել է մահաբերությամբ երկրորդն Աֆրիկայում այդ հիվանդության դիտարկումերի ամբողջ պատմության ընթացքում։ Տենդն արձանագրվել է Կոնգոյի վեց նահանգում, դրա էպիկենտրոնը գտնվում է Իտուրիի նահանգում։ Ուգանդայի իշխանությունները հուլիսի 28-ին հայտարարել են, որ իրենց երկրում էբոլայի բռնկումն ավարտվել է։
Աղբյուր՝ 24News.am
