Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Իրանն անհիմն է որակել ԱՄԷ-ի ուղղությամբ հրթիռներ արձակելու մեղադրանքը

Իրանը մերժել է Արաբական Միացյալ Էմիրությունների պնդումն այն մասին, որ երկրի տարածքից հրթիռներ են արձակվել դեպի ԱՄԷ։ Ըստ Թեհրանի՝ այդ մեղադրանքը հակասում է բարիդրացիական քաղաքականությանը և տարածաշրջանային վստահության կառուցման ջանքերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Ըստ  հրապարակման՝ արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային ափսոսանք է հայտնել մեղադրանքի կապակցությամբ և կոչ արել տարածաշրջանային բոլոր կողմերին խուսափել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անհիմն մեղադրանքներից։

Նա հիշատակել է «Ամերիկայի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ շարունակական չարագործությունների հետևանքով առաջացած առկա բարդությունները»։

Աղբյուր՝ 24News.am