Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 300-ը

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 304 մարդ, անհետ կորած է 426 մարդ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի Տարերային աղետների ռիսկերի կառավարման ծառայությունը:
«Զոհվել է 304 մարդ, վիրավորվել՝ 4548-ը, 426-ը համարվում է անհետ կորած, 356-ը փրկվել է», – նշվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է X հարթակում գերատեսչության էջում։
Կառավարության վերջին գնահատականը ցույց է տալիս, որ երկրաշարժն ավերել է 29 554 տուն, 134 342 շենք վնասվել է։
Ավելի վաղ հաղորդվել էր 289 զոհի մասին։
7,4 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին Կոլումբիայի արևմտյան Չոկոյի նահանգի Սան Խոսե դել Պալմար քաղաքի մերձակայքում:
Աղբյուր՝ 24News.am
