Համատեղ աշխատանքի շնորհիվ մեր գործընկերությունն առավել կզարգանա․ Կամբոջայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

Համատեղ աշխատանքի շնորհիվ մեր գործընկերությունն առավել կզարգանա․ Կամբոջայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

Կամբոջայի Թագավորության փոխպարչապետ, արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պրակ Սոխոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնում վերանշանակվելու առթիվ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

Սոխոնը նշել է, որ Կամբոջան և Հայաստանը բարեկամության և սերտ համագործակցության կապեր ունեն, որոնք ավելի քան երեք տասնամյակ կառուցված են ընդհանուր արժեքների և փոխադարձ հարգանքի վրա։

«Այս հարաբերություններն ավելի են ամրապնդվել մեր երկու նախարարությունների միջև առկա երկխոսության մեխանիզմների շնորհիվ։ Համոզված եմ, որ համատեղ աշխատանքի շնորհիվ մեր երկկողմ կապերն ու գործընկերությունն առաջիկա տարիներին առավել կզարգանան և կբարձրացվեն նոր մակարդակի՝ ի նպաստ երկու ժողովուրդների բարօրության»,- ասված է ուղերձում։

Աղբյուր՝ 24News.am