Նաիր Թիկնիզյանն՝ «Օլիմպիակոսի» խաղացող

Նաիր Թիկնիզյանն՝ «Օլիմպիակոսի» խաղացող

Հայաստանի հավաքականի 27-ամյա եզրային պաշտպան Նաիր Թիկնիզյանը Սերբիայի չեմպիոն Բելգրադի «Ցրվենա Զվեզդայից» տեղափոխվեց Հունաստանի փոխչեմպիոն «Օլիմպիակոս», որը սոցիալական ցանցերում նրա մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել։

Նաիր Թիկնիզյանը երեկ էր ժամանել Հունաստան եւ բուժզննում անցնելուց հետո պետք է կնքեր չորս տարվա պայմանագիր, որի մասին պաշտոնապես դեռ չի հայտարարվել։  Տրանսֆերի գումարը կկազմի 5 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Նաիր Թիկնիզյանը Բելգրադի «Ցրվենա Զվեզդայի» հետ մասնակցել է 47 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում, դարձել Սերբիայի չեմպիոն։

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Ցրվենա Զվեզդան» չկարողացավ հաղթահարել իսրայելական «Հապոելի» արգելքը։

«Օլիմպիակոսը» նույնպես դուրս է մնացել Չեմպիոնների լիգայից՝ որակավորման երրորդ փուլում պարտվելով հոլանդական ՆԵԿ-ին։ Հունական թիմը հանդես կգա Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։

Աղբյուր՝ Hayastan.news