Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ տուժածներ չկան

Օգոստոսի 17-ին՝ ժամը 22։46-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Օձուն բնակավայրի 13-րդ փողոցի տներից մեկում։
ՆԳՆ Փրկարար ծառայության փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից մեկական մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։19-ին, մարվել՝ օգոստոսի 18-ին, ժամը 01։00-ին։ Այրվել Է բնակելի տան տանիքը՝ մասամբ։ Տուժածներ չկան։
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը։
Աղբյուր՝ 24News.am
