Լավ թեկնածուներ են փնտրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Խորհրդարանական ընտրություններում, մեծ հաշվով, կրած ֆիասկոյից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել է ՏԻՄ ընտրությունները թեժ ճակատամարտի վերածել եւ ամեն գնով հաղթանակ գրանցել համայնքներում: Իսկ դրա համար առաջին հերթին հարկավոր է, որ համայնքներում ամենալավ թեկնածուներն իրենցով անեն, որ մոտակա ընտրություններին նման տխուր փաստի առջեւ չկանգնեն։
Այս նպատակով, ըստ որոշ տեղեկությունների, կառավարությունում մարզպետների հավաք է տեղի ունեցել։ Տարածքային իշխանիկների առջեւ գրեթե ուլտիմատում է դրվել, որ հիմիկվանից պատրաստվեն աշնանը սպասվող ընտրություններին` ամեն գնով լավ թեկնածուների ընտրեն: Ասվել է, որ պարտվողները չեն ներվելու, ու մարզպետներն են ընտրությունների թիվ մեկ պատասխանատուն` ուրիշների վրա չգցեն պարտության մեղքը։ Նշենք, որ աշնանը 4 տասնյակից ավելի խոշոր համայնքներում ընտրություններ են նշանակված, որոշ մարզպետների ճակատագիրը, ըստ էության, դրանց արդյունքներից է կախված»:
Աղբյուր՝ Hayastan.news
