Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել

Թալինի իջևանատանը շարունակվում են հնագիտական պեղումները:
Հետազոտական աշխատանքների ընթացքում արդեն իսկ գրանցվել են առաջին ուշագրավ գտածոները:
Առաջին սենյակի պեղումների արդյունքում հայտնաբերվել են ուլունքահատիկներ և ծխամորճի բեկոր։
Բակի հատվածում իրականացված աշխատանքների շնորհիվ ի հայտ է եկել կենդանական պատկերներով զարդարված կավանոթի բեկոր։
Պեղումներն ընթացքի մեջ են։
Աղբյուր՝ 24News.am
