Գոլ և գոլային փոխանցում․ Սպերցյանը օգնեց Ալ Ահլիին հաղթանակ տոնել գավաթային խաղում

Սաուդյան Արաբիայի գավաթի հանդիպման շրջանակում այսօր «Ալ Ահլին» հյուրընկալվել էր «Ալ Անվարին» ու հաղթել է 2-1 հաշվով։
Հանդիպման առաջին գոլն իր ակտիվում գրանցեց Էդուարդ Սպերցյանը։
Էդուարդը նաև գոլային փոխանցում կատարեց այս խաղում՝ 89-րդ րոպեին օգնելով աչքի ընկնել Գալենոյին։
Նշենք, որ հայ ֆուտբոլիստը գոլ է հեղինակում երկրորդ խաղում անընդմեջ․ առաջնության առաջին տուրում նրա միակ գոլը ևս հաղթական էր «Ալ Ահլիի» համար։
Աղբյուր՝ 24News.am
