Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետների նկատմամբ

Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել երեք ռուսաստանցի քաղաքագետների նկատմամբ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Ռուսաստանի քաղաքացիներ Սեմյոն Ուրալովի, Իվան Կնյազևի և Ալեքսեյ Չաադաևի նկատմամբ։

Հաղորդվում է, որ նրանք բազմիցս հեռուստաեթերում վիրավորական հայտարարություններ են արել ադրբեջանցիների և Ադրբեջանի ղեկավարության հասցեին, կոչեր են հնչեցրել Ադրբեջանի սահմանադրական կարգը տապալելու և երկրի տարածքային ամբողջականությունը խախտելու վերաբերյալ։

Նրանց մեղադրում են նաև ազգային ատելություն և թշնամանք հրահրելու, ինչպես նաև ահաբեկչության քարոզչության մեջ։

Երեքի նկատմամբ էլ միջազգային հետախուզում է հայտարարվել։

Աղբյուր՝ 24News.am