ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Անդրեևսկայա Օբշչինան և Նովոսոլոշինոն

Ռուսական բանակը վերահսկողության տակ է վերցրել Անդրեևսկայա Օբշչինան ԴԺՀ-ում և Նովոսոլոշինոն Զապորոժիեի մարզում։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումների վճռական գործողությունների արդյունքում ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Անդրեևսկայա Օբշչինա բնակավայրը»,- ասվում է ռուսական ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ 24News.am
