Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման մասին հրապարակում է տարածվել Ադրբեջանի նախագահի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։

«Ես հանդիպեցի Բաքու այցելած Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյին։ Մենք կիսվեցինք ավելի քան 20 տարի շարունակվող մեր ծանոթության հաճելի հիշողություններով, վերհիշեցինք ադրբեջանա-ուկրաինական հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ մեր համատեղ աշխատանքը և մտքեր փոխանակեցինք կապերի հետագա զարգացման հեռանկարների շուրջ»,- ասված է Ալիևի հրապարակման մեջ։

Նշվում է նաև, որ հանդիպման ընթացքում Ադրբեջանում Ուկրաինայի դեսպանը Իլհամ Ալիևին հանձնել է Ուկրաինայի Իրպեն քաղաքի «Պատվավոր քաղաքացու» վկայականը։

Աղբյուր՝ 24News.am