Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին

Երևանում 21-ամյա վարորդը «BMW»-ով բախվել է «Honda»-ին, ապա «Tesla»-ին և հայտնվել մայթին

Երեկ՝ օգոստոսի 16-ն, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:20-ի սահմաններում Վազգեն Առաջին (նախկինում՝ Կասյան) փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 21-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի, 36-ամյա Խաչիկ Խ.-ի վարած «Tesla» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 28-ամյա Վահագն Վ.-ի վարած էլեկտրական «Honda» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Սակայն «BMW»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված անցման վայրում։

Մինչ կժամանեին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկները, «BMW»-ի վրայից երկու երիտասարդ «դեղնակտուցներ» համարանիշները հանեցին, իսկ երբ դեպքի վայր ժամանեցին պարեկները, համարանիշները նույն «դեղնակտուցները» տեղադրեցին ավտոմեքենայի վրա։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենաներից «Honda»-ն և «Tesla»-ն եղել են ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված։

Աղբյուր՝ 24News.am