Մարդիկ մեր զոհերի մարմինների մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի’ խոսեք

Մարդիկ մեր զոհերի մարմինների մասունքները գետնին գցված են տեսել, թքած ունենալուց մի’ խոսեք։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը։
«Կարծում եմ՝ թքած ունենալու մասին պետք չի երբևէ խոսա վերջին 8 տարվա պատասխանատվությունը կրող իշխանության որևէ ներկայացուցիչ: Դուք հաշվի առեք՝ մենք այս վերջին 8 տարիների ընթացքում մեր հայոց պատմության ամենածանր, ամենասև էջերը տեսել ենք: Մենք հազարավոր զոհեր ենք տեսել: Ի դեպ, երբ նշված բառակապակցությունն օգտագործում եք, դուք գիտակցում եք չէ՞, որ մարդիկ կարող են լինել, որոնք հիշեն, օրինակ՝ մեր զոհված հերոսների դիակները, մասունքները սառնարանում գետնին գցված: Եկեք այդ բառակապակցությունն այս նիստերի դահլիճից հեռու պահեք»,- ասաց Վարդևանյանը։
Նրա խոսքով, Սամվել Կարապետյանի կենսագրությունը նրա մասին է, թե ոնց կարա մարդը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս դառնա միլիարդատեր և այդ գումարն օգտագործի ի բարօրություն Հայաստանի․ «Որ խոսում եք ՀԷՑ-ի մասին, հաշվի առեք, որ ի պատասխան խնդրանքի ՀԷՑ-ը ձեռք բերելու ժամանակահատվածում Սամվել Կարապետյանն արդեն Ֆորբս-ի ցուցակում էր։ Մի հատ ՀԷՑ-ի շրջանառությունը ճշտեք պարոն Ռոման Պետրոսյանից ու հասկացեք նաև ըստ Ֆորբս-ի Սամվել Կարապետյանի կարողությունը»,- նշեց Վարդևանյանը։
Աղբյուր՝ 24News.am
