ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ամենախոշոր փաթեթն է պատրաստում

Եվրամիությունը նախատեսում է այս աշնանը զգալիորեն մեծացնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, այս մասին գերմանական Die Welt հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության գծով բարձր հանձնակատար Կայա Կալլասը։

Կալլասի խոսքով, նոր պատժամիջոցների փաթեթը կլինի ամենածավալունը 2022 թվականից ի վեր, չնայած Ռուսաստանը արդեն վճարել է «ծանր գին»։

«Եթե ընդունվի, պատժամիջոցների տակ գտնվող ռուս անհատների, ընկերությունների և կազմակերպությունների թիվը կաճի մեկ երրորդով միաժամանակ։ Ճնշումը պետք է ուժեղացվի»,- ասել է նա։

Կալլասը, սակայն, չի նշել նախատեսված սահմանափակումների բնույթը։

Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը ԱՄՆ Սենատում, որը հեղինակել էր հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմը, «հույս է տալիս Եվրոպայի և Միացյալ Նահանգների միջև մերձեցման համար»։

Նույն հարցազրույցում Կալլասը կոչ է արել «ԵՄ գործիքների ավելի լավ համակարգման՝ Եվրոպայի շահերից ելնելով», այդ թվում՝ դիվանագիտական ​​մակարդակով։

ԵՄ վերջին՝ 21-րդ պատժամիջոցների փաթեթը հաստատվել է հուլիսի 23-ին։ Այն ներառում էր 170 իրավաբանական անձ և 48 անհատ։ Հուլիսի վերջին Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ դաշինքը նախատեսում է սահմանափակումներ կիրառել «Ռուսաստանի հետ կապված» ավելի քան 1600 ընկերությունների նկատմամբ։

Աղբյուր՝ 24News.am