Իրանը կարգելի իր քաղաքացիներին հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական ԶԼՄ–ներին

Իրանի քաղաքացիներին կարգելվի հարցազրույցներ տալ ամերիկյան կամ իսրայելական լրատվամիջոցներին։ Համապատասխան օրինագիծն ընդունել է Իրանի խորհրդարանը։
Նման հարցազրույցներ տալը նշված ԶԼՄ–ներին նախատեսում է պատիժ` կես տարուց մինչև երկու տարի ազատազրկում։ Փաստաթուղթը նպատակ ունի հակազդել թշնամական հետախուզական գործակալությունների ազդեցությանը, հայտնում է Reuters-ը՝ մեջբերելով խորհրդարանի դատական և իրավական հարցերի հանձնաժողովի անդամ Օսման Սալարիի խոսքերը։ Օրինագիծը դեռևս վերջնական չէ. քննարկումները շարունակվում են, և այն պետք է հաստատվի նաև Պահապանների խորհրդի կողմից։
Օրինագիծը նաև սահմանափակում է Իրանի քաղաքացիների՝ այլ օտարերկրյա լրատվամիջոցների հետ շփվելու հնարավորությունը։
Աղբյուր՝ 24News.am
