Հայաստանը առաջատար է այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին

Հայաստանը, Վրաստանը և Բելառուսը առաջատար են այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին: Armenia Sputnik-ի փոխանցմամբ այս մասին հայտնում է «Купибилет»-ը։
Այդ 3 երկրների օգտին է արտահայտվել հարցվածների 33 տոկոսը, գրում Է ՏԱՍՍ-ը։ Երկրորդ տեղում Ռուսաստանում ճանապարհորդություններն են, որոնք ավելի լավն են եղել, քան հարցվածների 24% -ի սպասումները: Առաջատարների եռյակը եզրափակում է Ասիան (Չինաստան, Ճապոնիա, Թաիլանդ, Կորեայի Հանրապետություն)՝ 18 տոկոսով։
Իսկ այն երկրների ցանկը, որոնք հիասթափեցրել են ՌԴ զբոսաշրջիկներին, գլխավորել են Եվրամիության երկրները։ Դրանք չեն արդարացրել հարցվածների 61 տոկոսի սպասելիքները։
Աղբյուր՝ 24News.am
