Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 50-ը, շուրջ 5 հազար մարդ էվակուացվել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։Նշվում է, որ ավելի վաղ Straits Times թերթը հայտնել էր, որ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 47-ի, շուրջ 2000 մարդ էլ տարհանվել է Ինդոնեզիայի Արևելյան Նուսա-Թենգարա նահանգի Նագակեո շրջանից․ որը գտնվում է երկրաշարժի էպիկենտրոնից ոչ հեռու։
«Շուրջ 5 հազար մարդ է տարհանվել այն բանից հետո, երբ 7․7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևելքում, որի հետևանքով մահացել էնվազագույնը 51 մարդ»,- ասված է երկարաշարժի վերաբերյալ թարմացված հաղորդագրության մեջ։
Աղբյուր՝ 24News.am
