Չեն դիմանալու, ծեծ ու ջարդ է լինելու, բարեկրթության պլանկայի տակ են մնալու, ՔՊ-ն ինքն է խախտելու

ՔՊ-ն իր պահվածքով պետք է օրինակելի լինի, հետո բարեկրթություն պահանջի ընդդիմությունից, ճիշտ արեց Նարեկ Կարապետյանը, որ ներողություն չխնդրեց։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՄԱՍԿ կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանն՝ անդրադառնալով ԱԺ-ում տեղի ունեցած լեզվակռվին։
«Ի՞նչ անի ընդդիմությունն, ասի՝ աջ այտիս կամաց հարվածե՞ք, որ բարեկիրթ լինե՞ն, ԱԺ նիստերին հետևելով տպավորություն է, թե այս խորհրդարանի կյանքը մեկ ամիս է, ով, ում ինչ ունի՝ ասում է, համբերեք, դեռ ժամանակ ունեք։ Խաղաղ նիստեր չեն անցնի, հայ քաղաքական դաշտը ականապատված է, ՔՊ-ն իր սահմանած բարեկրթության պլանկայի տակ է մնալու, չեն դիմանալու, ծեծ ու ջարդ է լինելու»,- մեկնաբանեց Աղազարյանը։
Խոսելով նոր Սահմանադրության տեքստի մասին, Աղազարյանը ընդգծեց, որ եթե Անկախության հռռչակագրի հղումը հանվի տեքստից, Փաշինյանը նոր հռչակագիր կգրի, որը կհամապատասխանի իրական Հայաստան գաղափարախոսությանը․ «Փաշինյանը չորրորդ Հանրապետություն ստեղծելու համար նոր հռչակագիր է ընդունելու, այդ ժամանակ Ալիևը կասի՝ բարև, Նիկոլ, եղբայրաբար միասին կստեղծենք 4 րդ ՀՀ-ն, Փաշինյանն էլ որպես փաստ կբերի, կդնի մեր առջև, նրանք Հայաստանը նախիջևացնելու ծրագիր ունեն»։
Աղբյուր՝ 24News.am
