Պաշտոնական․ Թիկնիզյանի ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի

Սերբական «Ցրվենա Զվեզդան», որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, հայտարարել է նոր գլխավոր մարզչի նշանակման մասին։ Բելգրադյան թիմը կգլխավորի իսպանացի մասնագետ Ալբերտ Ռիերան։
Ինչպես հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը, 44-ամյա մարզչի հետ կնքվել է երկու տարվա աշխատանքային պայմանագիր։
Նշենք, որ Ռիերան Իսպանիայի ազգային հավաքականի, ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու «Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ է։ Մարզչական կարիերայի ընթացքում իսպանացին հասցրել է գլխավորել «Օլիմպիան», ֆրանսիական «Բորդոն», գերմանական «Այնտրախտը», ինչպես նաև երկու անգամ աշխատել է սլովենական «Ցելեում»։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ակումբը հեռացրել էր Դեյան Ստանկովիչին։ Մասնագետը լքել էր գլխավոր մարզչի պաշտոնը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից թիմի դուրս մնալուց հետո։
Աղբյուր՝ 24News.am
