«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակիցներ և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբակալվել

«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակիցներ և ՔՏՀԱ ՏՄ մեկ պաշտոնյա է ձերբակալվել

24News-ի հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի 4 աշխատակից և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի 1 պաշտոնատար անձ:

«Վարույթն առնչվում է նորակառույց շենքերում գազամակատակարարման գործընթացում թույլ տրված խախտումներն անտեսելու պայմաններում դրական եզրակացություն տրամադրելու համար կաշառք տալու դեպքերին։

Ձերբակալված անձանցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը, մեկի նկատմամբ՝ տնային կալանքը»,-նշեցին Կոմիտեից:

Աղբյուր՝ 24News.am