Արամ Հովհաննիսյանը նշանակվելու է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյանը նշանակվելու է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ

Նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանն առաջիկայում նշանակվելու է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ։ Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները։

Հիշեցնենք, որ ՌՈ պետ Աշոտ Զաքարյանն այսօր աշխատանքից ազատվելու դիմում էր ներկայացրել։ Նա նշանակվել էր այս պաշտոնին 2020 թ-ի օգոստոսին։

Աղբյուր՝ 24News.am