Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Կանադան և ԱՄՆ-ն փորձում են մինչև օգոստոսի 19-ը առևտրային համաձայնության հասնել

Կանադան և Միացյալ Նահանգներն արագացրել են առևտրային բանակցությունները՝ փորձելով համաձայնության հասնել մինչև օգոստոսի 19-ը նախատեսված ամերիկյան նոր մաքսատուրքերի ուժի մեջ մտնելը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը, բանակցությունները շարունակվում են Վաշինգտոնում։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրքեր սահմանել շուրջ 20 միլիարդ դոլարի կանադական ապրանքների նկատմամբ։ Սահմանափակումները վերաբերում են, մասնավորապես, ավտոմեքենաներին, կաթնամթերքին և ալկոհոլային խմիչքներին և, համաձայն Սպիտակ տան հրապարակած փաստաթղթերի, պետք է կիրառվեն օգոստոսի 19-ից։

Աղբյուր՝ 24News.am