Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

Հունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովով

Հունաստանի հյուսիսում գտնվող Խալկիդիկի թերակղզու բնակավայրերից զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին տարհանում են ցամաքով և ծովով՝ ուժեղ քամուց տարածվող անտառային հրդեհի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը⁠, հրդեհը հասել է առողջարանային բնակավայրերի մոտ գտնվող անտառներին և տներին։

Սիվիրի ծովափնյա բնակավայրում մարդկանց տարհանելու համար ներգրավվել են Հունաստանի առափնյա պահպանության, հրշեջ ծառայության և մասնավոր նավեր։ Կրակի դեմ պայքարում է ավելի քան 140 հրշեջ։ Գործողություններին մասնակցում են նաև ինը ինքնաթիռ և յոթ ուղղաթիռ։

Աղբյուր՝ 24News.am