Մեր բանակի պաշտպանունակությունն այսօր ավելի բարձր է, քան նախորդ տարիներին. ՊՆ խոսնակ

Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում մահերի ցավալի դեպքերը չեն մնում առանց քննության, գործում է պատասխանատվության մեխանիզմ, բայց, բնականաբար, մինչև հիմա հնարավոր չի եղել դրանք ամբողջապես բացառել։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։
Պաշտպանության նախարարի խոսնակը հաղորդման ժամանակ անդրադարձել է նաև բանակի մարտունակությանը, ամրաշինական կառույցներին, նոր համազգեստին և այլ կարևոր ոլորտների։
Աղբյուր՝ 24News.am
