Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Մեղրիի համայնքային ոստիկանները Շվանիձորում ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Մեղրիի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Շվանիձոր գյուղի վարչական տարածքում իրականացվում է ապօրինի արդյունահանում։

Օգոստոսի 10-ին ստուգմամբ ապօրինի արդյունահանման տարածքում հայտնաբերվել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության պատկանող էքսկավատոր և մեկ այլ ընկերության երեք բեռնատար՝ արդեն բեռնված ավազակոպճային հանքանյութով։
Ստուգման պահին տարածքում կար մոտ 5,5 հազար խորանարդ մետր հանքանյութ, որը պետք է տեղափոխվեր Վարդանիձորում գտնվող մի երրորդ ընկերության արտադրամաս՝ մշակման։

Բեռնատարները տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք, էքսկավատորը վերցվել է հսկողության, իսկ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն։

Աղբյուր՝ 24News.am