Իրանից հայտարարել են՝ TRIPP-ի ձևաչափը սպառնալիք է իրենց համար

TRIPP նախագծի վերաբերյալ Հայաստանի հետ որևէ նախնական պայմանավորվածության չենք հասել, հայտարարել է գեներալ-մայոր Ռահիմ Սաֆավին՝ մեկնաբանելով TRIPP նախագծի և Հայաստանի հետ բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակը։
«Այս հարցի շուրջ չկա ո՛չ իրական փոխըմբռնում, ո՛չ էլ ընդհանուր եզրակետ։ Մենք հստակ և բաց կերպով Հայաստանին ներկայացրել ենք մեր կարմիր գծերը։ Հետևաբար, Հայաստանի խորհրդարանի պատգամավորի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։
Մյուս կողմից, եթե մենք դեմ ենք Պարսից ծոցում ԱՄՆ-ի ներկայությանը, ապա ինչո՞ւ պետք է աջակցենք Հարավային Կովկասում նրանց ներկայությանը։ Մենք տարածաշրջանը և մեր սահմանների անվտանգությունը դիտարկում ենք որպես մեկ ամբողջություն։ Հետևաբար, նախագիծն իր ներկայիս ձևաչափով սպառնալիք է ներկայացնում Իրանի համար։
Մենք շարունակում ենք բանակցությունները Հայաստանի հետ։ Սակայն եթե այնտեղ անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրվի ամերիկյան զինված ուժերի վրա, Իրանը իրեն իրավունք է վերապահում պատասխան գործողություններ իրականացնելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու։
Ավելի լավ կլինի, եթե հայ սահմանապահներն ինքնուրույն վերահսկեն իրանա-հայկական սահմանը և դրանով անցնող երթուղիները», — հայտարարել է գեներալ-մայոր Սաֆավին։
Աղբյուր՝ 24News.am
