Փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է

Օգոստոսի 12-ի ժամը 18․14-ին ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում՝ Աղվան-Տաթև ճանապարհին, ճանապարհատրանսպորտային պատարար է տեղի ունեցել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Անմիջապես դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանի հենակետի մարտական հաշվարկը։
Պարզվել է՝ նշված հատվածում կողաշրջվել է «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան։
Հրշեջ-փրկարարների համապատասխան գործողությունների արդյունքում կողաշրջված մեքենան ուղղվել է։
Աղբյուր՝ 24News.am
