Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրադրությունն Իրանի հետ լավ է զարգանում, և որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկողություն ունի Հորմուզի նեղուցի նկատմամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Օհայոյից վերադառնալիս լրագրողների հետ զրույցում, որի տեսանյութը տարածել է Forbes Breaking News-ը:
«Իրանի հետ ամեն բան լավ է ընթանում, պարզապես հիանալի։ Մենք լիովին վերահսկում ենք Հորմուզի նեղուցը», – ասել է Թրամփը՝ պնդելով, որ ԱՄՆ-ի համար ամեն բան հրաշալի է։
ԱՄՆ նախագահը հավելել է, որ չի վստահում Իրանին, և որևէ պահի նրանք կարող են ինչ-որ բան անել, որից հետո նրանց հարված կհասցվի։ Բայց այս պահին, Թրամփի խոսքով, Վաշինգտոնը լավ դիրքում է։
Աղբյուր՝ 24News.am
