Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը

Արդեն 2–րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը

Իրավապահներն արդեն 2-րդ օրն է` փնտրում են Երևանի Հալաբյան փողոցում հայտնաբերված նորածնի մորը: Sputnik Արմենիային ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ մայրը դեռ չի հայտնաբերվել:

«Աշխատանքները շարունակվում են», – նշեցին գերատեսչությունից:

Հիշեցնենք` աղջնակը հայտնաբերվել է օգոստոսի 10-ին Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ` թիթեղների տակ։ Նա տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն։

Աղբյուր՝ 24News.am