Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը օգոստոսի 13-ին կբերվի Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցի

Արագածոտնի Թեմը հայտարարություն է արել․
«Սիրելի՛ քրիստոնյա քույրեր և եղբայրներ, օգոստոսի 13-ին, Բերքառատի Սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ավանդաբար Բերքառատ կբերվի Հիսուս Քրիստոսի Խաչափայտի Մասունքարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ին:
Մասունքարանն եկեղեցում կմնա մինչև ժամը 14:00:
Սիրով հրավիրում ենք ամենքիդ՝ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը»:
Աղբյուր՝ 24News.am
