Լավ ա՝ Ալիևն ու Փաշազադեն ձեզ էդ օրակարգը տվեցին. լարված վիճակ՝ Քրիստինե Վարդանյանի ելույթի ժամանակ

Ես իսկապես ուզում եմ մեկ-մեկ դուք ձեզ կողքից նայեք ու պատկերացնեք՝ ուր եք հասել, պատկերացնեք ինչքան եք նմանվել բոլոր այն իրականությունից կտրված իշխանություններին, ում թվում էր, որ իրենք հավերժ իշխանության են, երբեք իշխանությունը չեն չեն կորցնելու։ Այդ մասին իր ելությում ասել է ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը` դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը։
««Քաղաքացիական պայմանագիրը» ԱԺ-ում ուզում է վարի հնազանդեցման քաղաքականություն։ Իրենց համար խնդիր չի, որ Իլհամ Ալիևը պահանջում ա Սահմանադրություն, ու իրենք գնում են էդ Սահմանադրությունը իրագործելու ճանապարհով։ Իրենց համար խնդիր ա, որ ընդդիմությունը խոսում է դրա մասին։ Ես վատ նորություններ ունեմ «Քաղաքացիական պայմանագրի» համար՝ մենք Իլհամ Ալիևի PR ընկերությունը չենք, դուք կարող է, մենք՝ չենք։ Այս դահլիճում մեզ ինչ ասես կարող են անվանել ճշմարտությունը ասելու համար, բայց ճշմարտությունը ասելը ոչ թե ընդդիմության իրավունքն է, այլ պարտականությունը․ նոր Սահմանադրությունը ՀՀ-ում բացառապես ալիևյան պահանջն է», – հավելել է նա։
Աղբյուր՝ 24News.am
