Փաշինյանը «երկու կես» է լինելու, ընկնի, աշխարհաքաղաքական շպագատը երկար չի կարող տևել

Փաշինյանը «երկու կես» է լինելու, ընկնի, աշխարհաքաղաքական շպագատը երկար չի կարող տևել

Փաշինյանն ընտրություններով չկարողացավ հանրության մեջ ձևավորված տրամադրություները վերջնականապես կոտրել, հավաքված ատելությունն իր գլխին է պայթելու։ 24TV «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։
Պողոսյանի համոզմամբ՝ Փաշինյանի իշխանությունն այլևս պողպատյա չէ, փոքր խնդիրներն անգամ կարող են պայթյուն առաջացնել, մարդիկ հասկանում են, որ երկրի վրա ամպեր են կուտակված։

«Փաշինյանը «երկու կես» է լինելու, ընկնի, աշխարհաքաղաքական շպագատը երկար չի կարող տևել, Ռուսաստանն ամեն օր մի «վինտիլ» է փակում, իսկ Եվրոպան նորը չի բացում, այսպես երկար չի կարող ձգվել»,- մեկնաբանեց նա։

Աղբյուր՝ 24News.am