Տեղի ունեցավ ՀՅԴ ՀԵՄ 2026 թվականի բանակումը

Տեղի ունեցավ ՀՅԴ ՀԵՄ 2026 թվականի բանակումը

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ ՀԵՄ 2026 թվականի բանակումը, որը կրում էր «Պայքարը շարունակվում է» խորագիրը։

Բանակմանը մասնակցել է շուրջ 300 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։

Բանակման ծրագիրը հագեցած էր թիմային աշխատանքներով ու խաղերով, արշավներով, էքստրեմալ փորձություններով, ազգային երգ ու պարով և կարևոր քննարկումներով։

Բանակման շրջանակներում դասախոսություններով հանդես են եկել մի շարք գործիչներ՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի ղեկավար, պ․գ․թ․ Սարգիս Մկրտչյանը, ՀՅԴ երկարամյա ներկայացուցիչ և «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ և ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության երկարամյա ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը և ՀՅԴ անդամ Ժիրայր Պէօճեքեանը։

Բանակումը հյուրընկալել էր նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարական կազմի անդամներ՝ Արտաշես Մխիթարյանին, Անդրանիկ Ափոյանին, Բորիս Տեր-Հովհաննիսյանին, ինչպես նաև Արդարության մարտիկ, ՀՅԴ անդամ Համբիկ Սասունյանին։

Բանակումն ամփոփվեց ջերմ խարույկահանդեսով, որին մասնակցեցին հին ու նոր ՀԵՄ-ականներ։

Աղբյուր՝ 24News.am