Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Վլադիմիր Խասիկյանին պատկանող գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասում (Տավուշի մարզ, Նոյեմբերյան համայնք, Կողբ բնակավայր, ապրանքանիշը՝ «Արեգակ»): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:
Հայտնաբերված անիտարահիգիենիկ նորմերի խախումները հիմք են դարձել արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցնելու համար: Ի մասնավորի՝
– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– բացվող ներքին պատուհանները (վերնափեղկերը) չեն ունեցել հեշտությամբ հանվող և մաքրվող միջատապաշտպան ցանցեր,
– կոյուղու համակարգերը նախագծված և կառուցված չեն եղել այնպես, որպեսզի բացառեն սննդամթերքի աղտոտման ռիսկը։
Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և սննդի կառույցը համապատասխանեցնել Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:
Աղբյուր՝ 24News.am
