Այգեկի թռչնամսի մշակման արտադրամասը կրկին կգործի

Այգեկի թռչնամսի մշակման արտադրամասը կրկին կգործի

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է «Այգեկ թռչնաբուծական ֆաբրիկա ՍՊ ընկերությանը պատկանող թռչնամսի մշակման և վերափաթեթավորման արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արմավիրի մարզ, գ․ Այգեկ):

Կրկնակ ստուգմամբ արձանագրվել է, որ այստեղ վերացվել են նախկինում հայտնաբերված բոլոր խախտումները:

Աղբյուր՝ 24News.am