Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել

Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել

Նոր Նորքի դատարանից փախուստի դիմած կալանավորը դեռ չի հայտնաբերվել, Armenia Sputnik-ին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից։

Ձեռնարկվում են օպերատիվ–հետախուզական միջոցառումներ փախուստի դիմած տղամարդու հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին։ Ըստ լրատվամիջոցների` ընտանեկան բռնության գործով դատական նիստի ժամանակ, երբ դատավորը հայտարարել է, որ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվում է կալանքը, տղամարդը նիստի ավարտից հետո դուրս է եկել դատարանի դահլիճից և դիմել փախուստի։

Աղբյուր՝ 24News.am