Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը

Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը

Ֆուտբոլի Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին հոր՝ Խորխե Մեսիի մահից հետո որոշել է ժամանակավորապես դադարեցնել ելույթներն ամերիկյան «Ինտեր Մայամիի» կազմում, հաղորդում է DobleAmarilla-ն:

39-ամյա ֆուտբոլիստը հոր հուղարկավորության արարողությունից հետո մնացել է Արգենտինայում, որպեսզի լինի հարազատների կողքին:

Դեռ հայտնի չէ, թե երբ է արգենտինացի հարձակվողը վերադառնալու ԱՄՆ: Իմանալով հոր մահվան մասին՝ Մեսին անմիջապես Մայամիից մեկնել էր իր հայրենի քաղաք Ռոսարիո:

Աղբյուր՝ 24News.am