Թուրքիայի խորհրդարանն ընդունել է ՔԲԿ-ի զինաթափման վերաբերյալ օրինագիծը

Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Քրդստանի բանվորական կուսակցության (ՔԲԿ) զինաթափման գործընթացին վերաբերող օրինագիծը։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական NTV հեռուստաալիքը, օրինագիծն ընդունվել է շուրջ 12 ժամ տևած քննարկումներից և հոդված առ հոդված քվեարկությունից հետո։
Փաստաթուղթը խորհրդարան է ներկայացրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։
12 հոդվածից բաղկացած օրինագիծը իրավական հիմք է ստեղծում ՔԲԿ-ի լուծարման գործընթացի համար։ Թուրքիայի նախագահի կողմից ստորագրվելուց և պաշտոնական Resmi Gazete-ում հրապարակվելուց հետո այն ուժի մեջ կմտնի։
ՔԲԿ-ի լուծարման գործընթացը մեկնարկել է 2025 թվականի փետրվարին՝ ցմահ ազատազրկման դատապարտված կազմակերպության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նախաձեռնությամբ։
Նույն թվականի մայիսին ՔԲԿ-ն համագումար է անցկացրել, որի ընթացքում որոշում է ընդունվել ինքնալուծարման և Թուրքիայի հետ շուրջ 50 տարի տևած հակամարտությունը դադարեցնելու մասին։ Ք
ԲԿ-ի զինաթափման գործընթացը մեկնարկել է 2025 թվականի հուլիսի 11-ին Իրաքի հյուսիսում։ Հետագայում Թուրքիայի խորհրդարանում ստեղծվել էր հատուկ հանձնաժողով՝ գործընթացին առնչվող հարցերը քննարկելու նպատակով։
Աղբյուր՝ 24News.am
