Ռուսաստանը ձմեռային սեզոնին կշարունակի չվերթները դեպի Թբիլիսի և Բաթումի

Ռուսական Red Wings ավիաընկերությունը երկարաձգել է դեպի Վրաստան չվերթները և ձմեռային սեզոնի համար բացել տոմսերի վաճառքը։
Թբիլիսի չվերթները հոկտեմբերի 26-ից կիրականացվեն ամեն օր, իսկ Բաթումի՝ շաբաթական երեք անգամ՝ երեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։
Red Wings-ում հայտնել են նաև, որ 2026 թվականի առաջին կիսամյակում «Ժուկովսկի» միջազգային օդանավակայանից դեպի Վրաստան չվերթների ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 82%-ով։
Աղբյուր՝ 24News.am
