Լկտիության կարմիր գիծը հատում են, մառազմ է կաթողիկոսին բերել դատարան, ներեկեղեցական հարցեր քննել

Փաշինյանի անօրինական հարձակումը Եկեղեցու դեմ շարունակվում է, բայց չի հասնելու արդյունքի, այս ամենն արվում է այն արժեզրկելու համար։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։
«Լկտիության կարմիր գիծը հույս ունեմ, որ չեն հատի, մառազմ է Կաթողիկոսին բերել դատարան, ներեկեղեցական գործընթացները դատարանում քննել։ Փաշինյանը կանգ չի առնելու, ազգովի ենք խայտառակ լինելու, բայց վստահ եմ՝ Եկեղեցին պատվով դուրս կգա այս ամենից, մենք կանգնած ենք նրանց կողքին այնքանով, որքանով մեր կարիքը կունենան»,- մեկնաբանեց Առաքելյանը։
Խոսելով ՌԴ-ի կողմից ՀՀ ապրանքների արտահանման սահմանափակումներից, Առաքելյանը ընդգծեց, որ Փաշինյանն իր գլխին փորձանք բերեց, ընդունեց օրենք և լարեց հարաբերությունները ՌԴ-ի հետ, մինչդեռ ԵՄ-ի անդամակցությունը կարող է տևել 50 տարի․ «Հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կային, Փաշինյանն այդ ամենը լուծելու փոխարեն խորացրեց կոնֆլիկտը, ստացավ նոր խնդիրներ, և հիմա չի կարողանում լուծել դրանք»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
Աղբյուր՝ 24News.am
