Եթե մարսեն, ավելի ծանր հոդվածներ են դրվելու Կաթողիկոսի վրա, հանրային տրամադրությունն են ստուգում

Եթե մարսեն, ավելի ծանր հոդվածներ են դրվելու Կաթողիկոսի վրա, հանրային տրամադրությունն են ստուգում

Իշխանությունն ամեն ինչ անում է, որ Կաթողիկոսը գահազրկվի, բայց այս դատական գործով, եթե անգամ նա մեղավոր ճանաչվի, ազատազրկվի, նրա հեռացման հարցը չի լուծվելու։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանը։

Նորիկյանի համոզմամբ՝ Կաթողիկոսի դեմ դատական գործընթացների նպատակը հանրային տրամադրությունների ստուգումն է, եթե իշխանությունը մարսի, նրան ավելի ծանրակշիռ հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվելու։

Խոսելով Սահմանադրության նոր տեքստի մշակման մասին, փաստաբանը նշեց, որ այն հեշտ չի ընդունվելու հանրության կողմից, քանի որ պարտադրված օրակարգ է, մարդիկ ձայն չեն տա Ալիևի ուզած Սահմանադրությանը։

«Ինչո՞ւ է Բաքուն սևեռվել Սահմանադրության փոփոխության վրա, հավանաբար ուզում են տորպեդահարել խաղաղության պայմանագիրը, պատճառներ են ման գաիս։ Նրանք չեն ուզում Հայաստանը ոտքի կանգնի, դրա համար ձգձգում են, որ չստորագրեն այն»,- մեկնաբանեց նա։

Հերմինե Միքայելյան

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղբյուր՝ 24News.am