Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Ֆիլիպինների հյուսիսում ինն օր շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղները, սողանքներն ու այլ պատահարները խլել են առնվազն 13 մարդու կյանք։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Euronews-ը։

Արևադարձային փոթորիկների հետևանքով ուժեղացած անձրևները հանգեցրել են Լուսոն կղզում դպրոցների և պետական ​​հիմնարկների փակմանը, ինչպես նաև առաջացրել են փողոցների հեղեղումներ մայրաքաղաք Մանիլայում։

Բագիո առողջարանային քաղաքում չորս մարդ է զոհվել, երբ անձրևաջրից հագեցած լանջը փլուզվել և ընկել է մի քանի տների վրա։ Փրկարարները մաքրել են փլատակները՝ որոնելով ևս վեց մարդու, որոնք դեպքից մեկ օր անց դեռևս անհետ կորած էին համարվում։

Աղբյուր՝ 24News.am