Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը շարունակվել է դռնփակ ռեժիմով

Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը շարունակվել է դռնփակ ռեժիմով

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ շարունակվեց Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի գործով դատական նիստը: Այս պահին վկաների հարցաքննության փուլն է: Հանրային մեղադրողն ասաց, որ վկայի հարցաքննությունը կարելի է միայն ձայնագրել:

Հովիկ Աղազարյանի պաշտպանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ: Նրա խոսքով, հաշվի առնելով վկայի նախնական ցուցմունքը` հարցերը վերաբերելու էին Հովիկ Աղազարյանի անձնական կյանքին: Դատարանն անցավ դռնփակ ռեժիմի:

Հիշեցնենք` ըստ Հովիկ Աղազարյանի մեղադրական եզրակացության, նա պահանջել և անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 11.229.370 դրամ կաշառք:

Աղբյուր՝ 24News.am